211652_close_icon
views-count38956 դիտում article-date 16:25 24-08-2015

Հրշեջ-փրկարարները Երևանյան լճից դուրս բերեցին տղամարդու դի. սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում ջրահեղձ եղած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ջրասուզակները: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի: Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որից հետո պարզ կլինի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, սպանությո՞ւն թե՞ ինքնասպանություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր