211652_close_icon

ԱՄՆ-ն գնում է ԽՍՀՄ ճանապարհով․ Պուտին

views-count2514 դիտում article-date 18:14 05-06-2021
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս ԱՄՆ-ն գնում է ԽՍՀՄ-ի ճանապարհով, գրում է ria.ru-ն։

«Ո՞րն է կայսրությունների խնդիրը: Նրանց թվում է, որ նրանք այնքան հզոր են, որ կարող են իրենց փոքր ձախողումներ և սխալներ թույլ տալ. մենք կգնենք նրանց, կվախեցնենք մյուսներին, համաձայնության կգանք այն մյուսների հետ», - ասել է Պուտինը և հավելել, որ նման դեպքերում խնդիրների քանակն ավելանում է և «այլևս հնարավոր չի լինում հաղթահարել դրանք»։

«Եվ Միացյալ Նահանգները վստահ և հաստատուն քայլերով գնում է հենց Խորհրդային Միության ճանապարհով»,- հավելել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է զսպել ՌԴ-ի զարգացումը և այդ մասին խոսում է հրապարակայնորեն, ինչով էլ հենց, ըստ ՌԴ նախագահի, պայմանավորված են երկու պետությունների միջև հարաբերություններում դժվարությունները։

Նմանատիպ նյութեր