12879 դիտում
10:28 05-06-2021
Գիտեմ՝ էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես ու կառավարման հարցերում անկարողությունդ քողարկում ես անհիմն հայտարարություններով, բայց պարկեշտության սահմանները մի՛ անցիր․ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին․ armlur.am
ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել. պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։Համոզված եմ,որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։
Լսիր նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։
Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։ Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով »այն նախագծից հանելու համար։
Նաեւ նշել եմ,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։ Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում…»։

Նմանատիպ նյութեր
4468 դիտում
10:31 23-05-2023
Լսի’ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
1498 դիտում
15:43 26-03-2023
ԱՄՆ-ն, փորձելով գերիշխանություն հաստատել, անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով
Այս բաժնից
889 դիտում
16:55 18-12-2024
Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում
1414 դիտում
16:43 18-12-2024
Տեսագրությունների ուսումնասիրմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել
904 դիտում
16:27 18-12-2024
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ