1501 դիտում
15:43 26-03-2023
ԱՄՆ-ն, փորձելով գերիշխանություն հաստատել, անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով
Միացյալ Նահանգները, փորձելով հաստատել իր գերիշխանությունը, արդեն իսկ անցել է պարկեշտության բոլոր սահմանները։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր մենք խոսել ենք այդ մասին (Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն անընդունելի կհամարի ռուս-չինական գագաթաժողովի արդյունքներով Ուկրաինայում խաղաղության կոչերը) մեր չինացի գործընկերների հետ։ ԱՄՆ-ից ամեն ինչ կարելի է սպասել։ Ձգտելով հաստատել իրենց գերիշխանությունը՝ նրանք արդեն անցել են պարկեշտության բոլոր սահմանները՝ դիվանագիտական, էթիկական եւ ցանկացած հարցում», - ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Չինաստանը վերաբերվում ԱՄՆ-ի նման ճնշմանը՝ Լավրովն ասել է. «Չինական կողմն արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները»։ Նրա խոսքով՝ չինական կողմը տարիների ընթացքում մշակել է իր ոճը։ «Դա կայանում է արժանապատվության, այն ամենի խորը վերլուծության մեջ, ինչ տեղի է ունենում եւ որեւէ հապճեպ քայլ չձեռնարկելու հարցում, սակայն եզրակացություններ, չինական կողմը, իհարկե, անում է», - ընդգծել է Լավրովը:
Մարտի 20-ից 22-ը Սի Ծինփինը պետական այց էր կատարել Ռուսաստան՝ առաջինը ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահը զրուցել էին մոտ 4,5 ժամ, երեքշաբթի Սի Ծինփինը մոտ 6 ժամ անցկացրել էր Կրեմլում՝ տարբեր ձեւաչափերով բանակցությունների շրջանակում: Այցի արդյունքում երկրների ղեկավարները երկու հայտարարություն են ստորագրել. Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպումն անվանել են հաջողված։

Նմանատիպ նյութեր
4468 դիտում
10:31 23-05-2023
Լսի’ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
Այս բաժնից
889 դիտում
18:56 16-12-2024
Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել
1639 դիտում
16:39 16-12-2024
Սոչիում սպասվում են տորնադոներ և մինչև 4,5 մ բարձրության ալիքներ
916 դիտում
14:28 16-12-2024
Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ