211652_close_icon
views-count2580 դիտում article-date 10:19 05-06-2021

Ո՞ր ուժի հետ է բանակցում Փաշինյանը. նախընտրական ցուցակը կազմելիս նա իրեն տարօրինակ է պահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել:

Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել: Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը: Նա տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Նիկոլ Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որեւէ հարցի հետ կապված որեւէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչի պետք է սպասի: Կարելի է ասել՝ իշխանական թեւի շատ ներկայացուցիչներ այս պահին ցայտնոտի մեջ են ու չգիտեն՝ ինչ սպասել. եթե անգամ իրենք վերընտրվեն, ով որտեղ է լինելու:

Բանն այն է, որ Փաշինյանը իր թիմի անդամներից ոչ մեկի հետ անկեղծ չէ, ոչ ոք տեղյակ չէ անգամ, թե ընտրություններից հետո Փաշինյանը ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, ովքեր են իրենց դաշնակիցները, ու որ քաղաքական ուժի հետ է Փաշինյանը գաղտնի բանակցում»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր