2008 դիտում
16:49 02-11-2018
Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԱԳՆ-ի հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հիմնվել են այս տարվա բյուջեի թվերի վրա
ԱԳՆ-ին 2019թ.-ի համար անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեն 2018 ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքի գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Ամռան ընթացքում արդեն նախաձեռնել էինք առաջին քննարկումները: Շատ կարևոր է, որ այս բարեփոխումները լինեն ոչ թե միանձնյա, այլ ընդգրկուն քննարկումների արդյունքում:Մեր քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ հաջորդ տարվա համար մեզ անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեինք այս տարվա ընթացքում: Շարունակելով բարեփոխումները հաջորդ տարվա ընթացքում, օգոստոսին կկարողանանք արդեն շատ ավելի հստակ պատկերացում ունենալ մեր բարեփոխումների մասին: Մենք կկարողանանք շատ ավելի հստակեցված մոտենալ բյուջեին՝ բարեփոխումերի կոնտեքստում»,-ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ օպտիմիզացման ու ռացիոնալիզացման արդյունքում փորձում են շատ մանրակրկիտ հաշվարկել, թե որտեղ է հնարավոր որոշ ձևափոխումներով գտնել այն բանաձևերը, որոնք լավագույնս արտահայտում են իրենց պահանջները դիվանագիտական գործառույթներն իրականացնելու համար: Մնացականյանը շեշտեց՝ բյուջեի նախագծով թվերը սկզբունքորեն արտահայտում են իրենց բյուջետային կայունությունը պահպանելու նպատակ:
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝բովանդակային քննարկումներ են ունեցել բյուջեն կազմելիս: Նրա կարծիքով՝ ԱԳՆ-ն այն հաստատությունն է, որը անկախության 27 տարիների ընթացքում բերվել է այն պահանջին, որը բխում է սուվերենությունից: «Ձևավորվել է ամուր լավ կառույց՝ իր կադրային կարողություններով, աշխարհում սփռվածությամբ: Մենք այսօր ներգրավվել են մի գործընթացի մեջ, որի միջոցով փորձում ենք օպտիմալացնել, ռացիոնալիզացնել մեր աշխատանքները՝ բարեփոխումներ առաջ բերելով: Հարցը վերաբերում է բարեփոխումներին, ոչ թե կտրուկ վերանայումներին: Պետք է գտնել օպտիմիզացման այն ձևերը, որոնք ավելի կռացիոնալիզացնեն մեր ծախսերը և ավելի պաշտպանելի կդարձնեն մեր հայտերը»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ բարեփոխումների գործընթացը պահանջելու է ժամանակ, իսկ իրենք դա արդեն սկսել են:
Նմանատիպ նյութեր
13070 դիտում
01:12 20-06-2015
Հարբած վարորդը արձանագրություն կազմելիս սպանել է ՃՈ ոստիկանին. Տեսանյութ 18+
3226 դիտում
09:12 23-11-2018
Ընտրական ցուցակներ կազմելիս ՀՀԿ-ն դժվարին ընտրության առաջ է կանգնել․ «Իրատես»
2577 դիտում
10:19 05-06-2021
Ո՞ր ուժի հետ է բանակցում Փաշինյանը. նախընտրական ցուցակը կազմելիս նա իրեն տարօրինակ է պահել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1525 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am