56810 դիտում
09:37 04-06-2021
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Porsche Cayenne-ն ու 2 Mercedes-ներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 21/15 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Հակոբ Մակիչյանի վարած Mercedes մակնիշի, 24-ամյա Նարեկ Սոհրաբյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Նվեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 23-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Շահնազարյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+