2945 դիտում
12:46 03-06-2021
6 ամսով արգելվեց Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը
Կառավարությունն 6 ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանում խոշոր եղջերավոր կենդանիների մորթիների արտահանման համար: Որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման, խոսքը վերաբերում է հետեւյալ ապրանքներին՝
. Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,
. Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,
. Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը»,- ասաց Ավանեսյանը:
Ըստ հիմնավորման, ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով: ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ(4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը:
2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 0.8 հազ. հատ ոչխարի անմշակ մորթի և գառան մորթիկ (4102)` մոտ 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 70.0 %-ի աճ: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն (Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 39 ընկերության կողմից: 2020 թվականին արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ:
Ներկայումս «Կաշի» ԲԲԸ տարածքում գործունեություն է ծավալում Ar-Leather/ARMA ընկերությունը, որի արտադրական հզորությունները կազմում են տարեկան 6000տ կովի կաշի և 500 հազ. հատ ոչխարի մորթու վերամշակում: Ընկերությունը ներկայումս սարքավորումներ է ներկել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում:
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
13:44 29-06-2023
6 ամսով արգելվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը Հայաստանից
892 դիտում
12:06 04-01-2024
Կառավարությունը 6 ամսով արգելեց կաշվի արտահանումը
927 դիտում
14:31 12-07-2022
Սահմանվել է անմշակ կաշվի արտահանման արգելք
Այս բաժնից
1648 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ