211652_close_icon
views-count931 դիտում article-date 12:06 04-01-2024

Կառավարությունը 6 ամսով արգելեց կաշվի արտահանումը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 6 ամսով արգելել կաշվի արտահանումը Հայաստանից:

Tert.am-ի փոխանցմամբ՝ արգելքը վերաբերում է ՀՀ ծագում ունեցող խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների, գառների անմշակ կաշիներին։

Որոշումը բացատրվում է նրանով, որ այժմ Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Հայկական կաշի վերամշակող ընկերություններում մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը, այնուհետ կաշին արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Կառավարությունն այս որոշմամբ նախատեսում է Հայաստանը «հումք արտահանող երկրից» վերափոխել «մշակված արտադրանք արտահանող երկրի»։
Արգելքը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխմանը։

Նմանատիպ նյութեր