211652_close_icon
views-count2538 դիտում article-date 11:11 03-06-2021

ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, oրակարարգում 14 հարց է. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Nիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն արտադրական կանեփի արտադրությունը և վաճառքը թույլատրող օրինագիծը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրինագծեր:

Քննարկման կդրվի նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր