ՀՀ կառավարությունն արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է
ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել:
Օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է:
Առաջին հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
Օրակարգի երկրորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: