76469 դիտում
19:40 02-06-2021
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու 06-ը. ՀՀ ՊՆ պայմանագրային 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը ժամեր անց մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:10-ի սահմաններում Ավշար գյուղի Մ. Խորենացի և Գրիգորի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Բորիս Բադալյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 66-ամյա Սոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանը, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Պետիկ Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլ Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակն ու խողովակի հենասյունը և մասամբ հայտնվել բնակչի տան բակում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
****
20:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից Բ. Բադալյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ Ա. Գաբրիելյան որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փախանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+