211652_close_icon
views-count2676 դիտում article-date 09:13 02-06-2021

Տեր-Պետրոսյանի նուրբ ակնարկը. Հայաստանում միայն ո՞ւմ հետ են խոսում ռուսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսևորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։

Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարևոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։ Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան:

Օրեր առաջ Հանրային հեռուսատընկերության եթերում Հայաստանի քաղաքական ծանրքաշային, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանում ուղիղ խոսում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ է պայմանավորվում ու նրա հետ է տեղեկություն փոխանակում, թե ինչպիսի պլաններ ունի Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հետ:

Վարչապետի հասցեին ուղղված սուր քննադատություններին զուգահեռ՝ Տեր-Պետրոսյանի ասածներից կարելի է ենթադրել, որ որքան էլ ավելանում են պնդումները, թե ռուսները ուզում են փոխել Փաշինյանին, կա՛մ ճիշտ չեն, կա՛մ այդքան էլ այդպես չեն:

Համենայնդեպս Տեր-Պետրոսյանը արտահերթ ընտրություններից առաջ հստակ հայտարարեց, որ գործող թեկնածուներից եթե կա մեկը, ում հետ ռուսները ուղիղ խոսում կամ աշխատում են, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ թե ինչու դա ասաց, հարցի երկրորդ կողմն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր