Ով է նա. ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՞ն էր ուղղված Փաշինյանի ակնարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է այն ԱԺ պատգամավորը, ում մասին ակնարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատգամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու համար:
Կարող ենք ենթադրել, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Վերջինս 2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: Հայտնի է, որ Հարությունյանը հանքի շահագործման թույլտվության համար ստացել էր 14 մլն դոլար կաշառք, և այդ մասին գրել է նաև մամուլը, սակայն այդ գործը փակվեց, որովհետև այն ժամանակ իշխանությունը կաշառակերությունը համարում էր միանգամայն օրինաչափ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]