Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոնի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին՝ Զագրեբում:
Մեր ընտրանին 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ՝ 1-1: Խաղի 24-րդ րոպեին Մոդրիչի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն:
72-րդ րոպեին փոխարինման մտած ֆուտբոլիստներից Անգուլոն հուժկու և դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Նշենք, որ մեր հավաքականը իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 9-ի:
Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի հետ: