Սեպտեմբերի 1-ը Արզնի համայնքում՝ նոր ուսումնական տարվա գեղեցիկ մեկնարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուր աշակերտի, ուսուցչի և ծնողի համար առանձնահատուկ ու սպասված օր է։ Այն նոր գիտելիքների, նոր նպատակների, երազանքների և ձեռքբերումների ճանապարհի սկիզբն է։
Այս գեղեցիկ օրվա առիթով Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը այցելեց Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու աշակերտներին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Համայնքի ղեկավարն իր շնորհավորական խոսքում աշակերտներին մաղթեց հաջողություններ, բարձր առաջադիմություն, նպատակասլացություն և նորանոր հաղթանակներ՝ ընդգծելով, որ կրթված ու գիտելիքներով զինված սերունդը համայնքի և երկրի զարգացման կարևորագույն գրավականն է։
Սեպտեմբերի 1-ի առիթով դպրոցի աշակերտների համար համայնքի ղեկավարի կողմից պատրաստվել էին նաև նվերներ, որոնք հանձնվեցին երեխաներին՝ օրը դարձնելով առավել ուրախ, հիշարժան և տոնական։
Կրթության նկատմամբ ուշադրությունն ու երեխաների կողքին լինելը կարևոր ուղղություն է համայնքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երեխայի հաջողություն, յուրաքանչյուր ձեռքբերում մեր համայնքի ապագայի նկատմամբ ներդրում է։
Թող նոր ուսումնական տարին մեր աշակերտների համար լինի հետաքրքիր ու արդյունավետ, լի նոր գիտելիքներով, ընկերությամբ, գեղեցիկ պահերով և մեծ հաջողություններով։ Թող յուրաքանչյուր դպրոցական վստահ քայլերով առաջ գնա դեպի իր երազանքների իրականացումը։
Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք մեր սիրելի աշակերտներին՝ անհոգ մանկություն, անսահման ժպիտներ և բարձր գնահատականներ, իսկ ուսուցիչներին՝ համբերություն, ուժ, եռանդ և նորանոր հաջողություններ իրենց պատասխանատու ու կարևոր առաքելության մեջ։