211652_close_icon
views-count66558 դիտում article-date 11:16 05-08-2018

Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում․ ջիպավորները, դիմակավորված ու զինված ատրճականով, փորձել են թալանել բենզալցակայանը․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը

Այսօր, օգոստոսի 5-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ 57-ամյա Սահարունի Խաչատրյանը Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել «ՋԻՊ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։ Որից հետո այդ երկուսը, դեմքները բժշկական սպիտակ դիմակներով փակած, ավտոմեքենայի միջից իր վրա են պահել ատրճանակ ու պահանջել, որ բենզալցակայանում եղած ողջ գումարը հանի։ Նրանք այդ ամենը ասելուց հետո ատրճանակը բերել են մարտական վիճակի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ Ս․ Խաչատրյանը, ըստ իր հայտնածի, մտել է բենզալցակայան ու վերցրել սեղանին դրված բջջային հեռախոսը, նրանք դիմել են փախուստի, գնալով դեպի Կարճաղբյուր գյուղի ուղղությամբ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր