Հայտնի է, թե ինչ գույնի մարզաշապիկներով են խաղալու Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները
Հայաստանի ու Խորվաթիայի ազգային հավաքականներն այսօր ընկերական հանդիպման շրջանակում կհանդիպեն Վելիկա Գորիցա քաղաքում։
Խորվաթիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սև, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղը կայանալու է Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին է: