«Բարսելոնա»-«Ռեալ». Կատալոնացիները կխաղան Կրոյֆի պատվին գրությամբ մարզաշապիկներով
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպմանը կատալոնացիները խաղադաշտ կմտնեն մարզաշապիկներով` Grácies Johan («Շնորհակալություն, Յոհան») գրառմամբ` Յոհան Կրոյֆի հիշատակին: Խաղը կկայանա ապրիլի 2-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող ու մարզիչ Յոհան Կրոյֆը 68 տարեկան հասակում մարտի 24-ին վախճանվեց Բարսելոնայում` թոքերի քաղցկեղից: