Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի․ Մուսինյան
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ 2 նախագահներին ուղղված բանավեճի առաջարկին։
«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-գրել է Մուսինյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ էր արել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։