211652_close_icon
views-count1692 դիտում article-date 17:18 18-09-2022

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Մուսինյանը նշել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր