15452 դիտում
09:15 31-05-2021
Հայրը Արցախյան առաջին պատերազմում, իսկ որդին՝ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում էր կենացմահու պայքար մղում թշնամու դեմ. ողբերգական ավտովթարը իր սև գործն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը սկսվելու երկրորդ օրը Արմանը մեծ ուրախությամբ ընդունել էր զինկոմիսարիատից եկած զանգը։ Աշխատանքի վայրից թողել տեխնիկան ու եկել էր տուն, էնպիսի ուրախությամբ ճամպրուկը հավաքեց, որ նույնիսկ ծնողները չհասցրեցին անհանգստանալ։ Մինչ մենք կփորձեինք կապ հաստատել Արմանի հետ, Արմանը արդեն նկարներ էր ուղարկում զորամասից, ոգևորիչ խոսքերով ինպես միշտ «Դուխներդ չգցեք, լա՛վ է լինելու»։ Բոլորիս հույս էր տալիս, մի օր չեղավ, որ ասեր վա՜յ մեզ կսպանեն, մսաղաց է և այլն։
Առաջին 15 օրը Մովսես գյուղի «Անվախ» պոստերում էր, սիրով պատմում էր հուլիսյան պատերազմի մեր տղերքի քաջագործությունների մասին։ 15 օր անց 2 օրով եկավ տուն, հետո Մատաղիս էր գնալու, ամեն ինչ անում էր, որ ծնողները չիմանան, որ գնալու է պատերազմի ամենաթեժ կետերից մեկը։
Ինչպես միշտ իր բարի, համոզիչ ժպիտով տանեցիներին բացատրեց, որ Հայաստանում է լինելու, սաղ լավ է, իզուր եք անհանգստանում ... ու էլի ոգևորությամբ գնաց, մենք գիտեինք, որ Մատաղիս է գնում, բայց ծնողները՝ ոչ։
Արմանը, հաղթահարելով բոլոր դժվավարությունները, հաղթելով մահին, պատերազմի ավարտից հետո եկավ տուն։ Ասեցինք պատմի հլը Արման ջան, ու՞ր էիր, Հայաստան ո՞ր պոստերում էիր, Արմանը իր բնավորությանը համաձայն՝ սաղ խառնեց իրար, կարմրեց, վերջ ի վերջո ասեց , դե, Նոյեմբերյանում էի )) Մայրը կողքից , բա որ Նոյեմբերյանում էիր, զանգում էիր հետ էի զանգում ինչի՞ էր օպերատորը ասում, բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ։ Արմանը միանգամից թու՛ էլի չկարողացանք երկու բան իրար հետևից խաբել ...
Պատերազի ավարտից 2 օր անց Արմանը նորից «վռազում էր» աշխատանքի, սպասում էր, երբ էին կանչելու, չէր դիմանում, խեղդում էր պարապությունը, հազար նպատակներ ուներ, պիտի աշխատեր, ձմռանը օրերն էր հաշվում երբ էր գարունը բացվելու, որ գնար գործի, որ իրականացներ իր նպատակները, չէր սիրում այլ երկրներ գնալ աշխատել, ինքն իր երկիրն էր սիրում, իր հողը, իր ջուրը, իր ընկերներին ու բարեկամներին։
Բացվեց գարունը վերսկսվեցին ճանապարհաշինարարական աշխատանքները: Արմանը առաջիններից էր, ով շտապում էր աշխատանքի, մեկ- մեկ կատակում էինք՝ էնպիսի հաճույքով ես գործի գնում, գիտեցողը գիտի նախարարությունում ես աշխատում։
Արմանը հասցնում էր թե՛ աշխատել ,թե՛ շփվել ընկերների հետ, թե այցելել բարեկամներին։ Սիրված էր բոլորի կողմից, ցավոք, այսպիսի մարդիկ գնալով քչանում են, Արմանը ուներ ամեն ինչ, բացի բախտից ......
. Լույսերի մեջ մնաս, ախպերս։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 29-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում:
Ա. Անտոնյանը տեղում մահացել էր: Նրա դին բեռնախցիկի միջից դուրս էին բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները:
Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել էր հատուկ տեխնիկա:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էր կատարում ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Պետրոսյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
23:50 24-02-2024
Իշխանությունն իր գործն արեց և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է. Աբրահամյան
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)