Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցում, որտեղից մի քանի հարյուր մետր այն կողմ Սևանի քաղաքապետարանն է գտնվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սևան քաղաքի Գործարանային փողոցում տևական ժամանակ է՝ տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհից դեպի Սևան մտնող հատվածում Գործարանային փողոցի տարբեր մասերում լցված է կենցաղային ու շինարարական աղբ, ինչի պատճառով էլ հակասանիտարական վիճակ է տիրում:
Նշված վայրից Սևանի քաղաքապետարանը երևի հազիվ 1 կմ հեռավորության վրա լինի և զարմանալի է, որ Սևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ, չեն փորձում տարածքը մաքրել գարշահոտից ու կեղտից և կարելի է նույնիսկ այդ հատվածում տեղադրել տեսախցիկներ, որպեսզի հետագայում աղբ թափող քաղաքացին կամ քաղաքացիները հայտնաբերվեն:
Նշված վայրից երևի թե մի 2-3 բեռնատար աղբ կտեղափոխվի:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։