Մենք խոստացել էինք «վերջ թավիշին» անել, բայց չկարողացանք, որովհետև այս պատերազմի ընթացքում մենք թուլացել ենք. Նիկոլ Փաշինյան
Մեր մանդատը, որ ստացել էինք 2019 թվականին, թուլացել է պատերազմի և պարտության հետևանքով, ժողովուրդ, և մենք ուզում ենք, որ դուք ուժեղացնեք էդ մանդատը: Եվ եթե ձեր ցանկությունը «վերջ թավիշինն» է, ապա գնացեք ու տվեք մեզ այդ լիազորությունը և մենք, այո, կանենք «վերջ թավիշին»: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, գրում է Tert.am-ը:
«Մենք խոստացել ենք ամիսներ առաջ, բայց չենք կարողացել անել, որովհետև այս պատերազմի ընթացքում մենք թուլացել ենք, որովհետև կասկածի տակ են դրել, որ ժողովուրդը մեզ հետ չէ: Մեզ քննադատում եք, թե սրան ինչի չդատեցիք, նրան ինչի չդատեցիք, ճիշտ եք ասում, դրա համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, բայց նրան, ում մենք չենք դատել, դուք ինքներդ կարող եք դատել»,-ասաց նա: