211652_close_icon
views-count2317 դիտում article-date 22:33 29-05-2021

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը  սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը:

Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։ 

Նմանատիպ նյութեր