211652_close_icon

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

views-count2623 դիտում article-date 18:01 21-03-2016
Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի հրաժեշտի խաղ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 22-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն: Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները մարզումից հետո հնարավորություն կունենան հարցեր ուղղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Նմանատիպ նյութեր