2118 դիտում
17:44 31-08-2015
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը. Մխիթարյանը կգա սեպտեմբերի 1-ին
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 23 ֆուտբոլիստների: Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա ձկնամկանի վնասվածքի պատճառով: Մանուչարյանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը:
Արտյոմ Սիմոնյանը Երևան կժամանի այսօր երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գևորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:
Նմանատիպ նյութեր
3051 դիտում
18:39 19-03-2019
Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը. Մխիթարյանը ժամանեց Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1053 դիտում
19:15 05-10-2015
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
2464 դիտում
18:01 21-03-2016
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Այս բաժնից
3211 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2794 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2368 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար