1465 դիտում
14:48 29-05-2021
Որևէ գործառույթ հետաձգելու, կանգնեցնելու համար որևէ օրենսդրական հիմք չկա․Մուկուչյանը` արտահերթ ընտրությունների մասին. News.am
Ընտրական գործընթացը մեկնարկել է, մենք սկսել ենք մեր գործառույթները, բնական է չկա՝ օրենսդրական հիմք որևէ գործառույթ հետաձգելու, կանգնեցնելու կամ չիրականացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, փոխանցում է News.am-ը։
«Իսկ եթե փորձենք այս կամ այն գործառույթի իրականացման հարցում հանկարծ թերանալ, հետագայում չի լինելու որևէ ժամանակ այն լրացնելու, ամբողջացնելու համար, դրա համար ԿԸՀ–ն ունի հաստատված ժամանակացույց և դրան համապատասխան իրականացնում է իր բոլոր գործառույթները»,– ասաց նա։
Տիգրան Մուկուչյանի խոսքով` ԿԸՀ–ի համար բոլոր գործառույթները սահմանված են օրենքով և արտահերթ ընտրությունների ժամանակ այդ ժամկետները խիստ կարճանում են, որից աշխատանքի ծավալները չեն պակասում։
«Ավելին՝ այդ ծավալները, եթե համեմատում ենք նախորդ ընտրություններ հետ, մի քանի անգամ են մեծանում, որովհետև եթե մենք ունենք առաջադրված մեծ թվով կուսակցություններ, դաշինքներ, յուրաքանչյուրի պարագայում արվում է աշխատանք»,– ասաց նա։

Նմանատիպ նյութեր
2853 դիտում
22:21 12-08-2020
«Լոռի ՖԱ»-ի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումը հետաձգելու պահանջը չունի իրավական որևէ հիմք. ՀՖՖ
2231 դիտում
18:06 15-06-2017
Ընտրությունների մասին գնահատականներում անկեղծ լինել, ոչ թե տեսնել միայն վատը. Մուկուչյանը պատասխանել է Սվիտալսկուն
Այս բաժնից
466 դիտում
18:15 09-09-2024
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
361 դիտում
17:58 09-09-2024
Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
379 դիտում
17:48 09-09-2024
Պանրի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ