211652_close_icon

Մոուրինյոն Ռոնալդուին առաջարկել է տեղափոխվել «Ռոմա»

views-count1787 դիտում article-date 19:12 28-05-2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապ է հաստատել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ և նրան առաջարկել դիտարկել «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը, եթե հեռանա «Յուվենտուսից»:
 
Նշվում է, որ եթե Ռոնալդուն տեղափոխվի «Ռոմա», ապա կպահպանի իտալական հարկային վճարումների առավելությունները, որոնք Եվրոպայի մյուս թոփ-լիգաների համեմատ ավելի շահավետ են:
 
36-ամյա Ռոնալդուն դարձավ Ա Սերիայի այս առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 խաղում խփելով 33 գնդակ: Բացի այդ, նա Մոուրինյոյի հետ արդեն աշխատել է «Ռեալում»:

Նմանատիպ նյութեր