Մոուրինյոն Վենգերին առաջարկել է Սանչեսին փոխանակել Մխիթարյանի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին:
Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է կապվել Արսեն Վենգերի հետ՝ չիլիացու տրանսֆերի շուրջ համաձայնության գալու համար:
Սանչեսի փոխարեն «Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում:
Սանչեսն այժմ գործնականում պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն տատանվում է «ՄՅՈւ»-ի առաջարկի պատճառով: