«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը ցանկացել է ձեռք բերել Ռոնալդուին, սակայն Մոուրինյոն դեմ է եղել
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռան կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը պատրաստ է եղել 33-ամյա ֆուտբոլիստի համար մեծ գումար հատկացնել:
Սակայն «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է եղել այդ գործարքին, քանի նրա կարծիքով, 90 մլն ֆունտի դիմաց Ռոնալդուի տեղափոխությունը, գումարած շաբաթական 500 հազ. ֆունտ աշխատավարձը, որևէ իմաստ չունի:
Մոուրինյոն ցանկացել է, որ ակումբը դրա փոխարեն պաշտպանական գծի խաղացողներ գնի:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին: