211652_close_icon
views-count25963 դիտում article-date 15:09 28-05-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Գեղանիստ գյուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գեղանիստ գյուղի 11-րդ փողոցում բախվել են 71-ամյա Վազիր Ուսոյանի վարած Opel Astra մակնիշի և 35-ամյա Մելիք Գյուլբանգյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր