211652_close_icon
views-count1353 դիտում article-date 20:51 27-05-2021

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ:

Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Բարձրագույն դատական խորհրդի
աշխատակազմի մամուլի
և հասարակայնության հետ
կապերի ծառայություն

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր