211652_close_icon
views-count1415 դիտում article-date 17:40 26-04-2021

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան

Այսօր` ապրիլի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:

Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանկառուցակարգերն ու հնարավորությունները, նաև դատավորների կեսաթոշակին և ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Բարձրագույն դատական խորհրդի
աշխատակազմի Մամուլի և
հասարակայնության հետ
կապերի ծառայություն

 

Նմանատիպ նյութեր