211652_close_icon
views-count5038 դիտում article-date 22:18 26-05-2021

Հարգանքի տուրք ու խոնարհում՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը, Լոռու մարզպետն ու Սպիտակի քաղաքապետը ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին 2011 թվականին Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ:

Սպիտակի կենտրոնական պուրակում են գտնվում նաև 88-ի երկրաշարժի հետևանքով զոհվածների և Ապրիլյան պատերազմում անմահացածների հիշատակը հավերժացնող հուշակոթողները: Դեսպան Ֆուկուշիման խորին երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին՝ խաչքարի տեղադրման և տարիներ շարունակ այս վայրում հարգանքի տուրք մատուցելու համար:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը, կարևորելով հայ-ճապոնական ջերմ հարաբերություններն ու բարձր գնահատելով համատեղ իրականացվող ծրագրերը, վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանի ջանքերով գործակցության շրջանակը կընդլայնվի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր