211652_close_icon
views-count64154 դիտում article-date 18:40 24-05-2021

Կրակոցներ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանութան կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

 Ժամանել են նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

 Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

 Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:

 Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի, բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Նաջարյանի գլխավորությամբ, պարզել են հանցագործության վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Այս պահին այդ վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչերը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ  Գագիկ Հայրապետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գարիկ Ստեփանյանի և Հրանտ Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում  քննչական աշխատանքները ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ  Հ. Պողոսյանը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են  նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

 Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև վարչական շրջանի դատախազի տեղակալ Ռաֆայել Մանուկյանն ու ավագ դատախազ Սեդրակ Բեսալյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր