Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Արզնիի «Avenue Arzni» հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա 2 վիրավոր․դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները, հետ նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։
Կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։
Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները պարզում են հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։
Քրեական ոստիկանների աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, համայնքային ոստիկանների աշխատանքը՝ Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը, իսկ պարեկների աշխատանքը՝ ՊԾ Կոտայքի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակվաճ 6 պարկուճներ, արնանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հարվածի հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։