211652_close_icon
views-count34889 դիտում article-date 19:31 23-05-2021

Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ 16 ժամից ավելի պայքարում են հրշեջները. տեղում են ԱԻՆ նախարարն ու ՓԾ տնօրենը. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 16 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարների ջոկատներից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում են երեկվանից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:
 
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են և տեղում են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու Փրկարար Ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
 
Հրշեջների աշխատանքը դժվարանում է նաև այն հանգամանքով, որ ուժեղ քամին և հորդառատ անձրևները չեն դադարում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր