211652_close_icon
views-count26277 դիտում article-date 13:36 10-09-2020

Խոշոր հրդեհ Երևանում․ Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 15 կիլոմետրից․ հրշեջներն ու քաղաքապետարանի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 4 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների 4 մարտական հաշվարկ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ Կրակը մի քանի հատվածներում է բռնկվել, և տարբեր օջախներում հրշեջներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, ծուխն ասես՝ խեղդում է մարդկանց։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, և դեռ մի քանի ժամ էլ նրանք աշխատելու են մինչև կրակի բոլոր օջախներ կմարեն։ Սա այն դեպքերից է, որ Երևանի քաղաքապետարանը պետք է խրախուսի թե՛ հրշեջներին, թե՛ ջրատար ավտոմեքենաների վարորդներին, ովքեր մոռանալով իրենց առողջության մասին, մտնում են անգամ առաջացած կրակի ու ծխի հենց օջախների մեջ, որպեսզի հանգցնեն կրակը։ Տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի խումբը, մի քանի տրակտորներ, որոնցով աղբը շուռ են տալիս, որպեսզի հնարավոր լինի մոտենալ կրակի օջախին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր