35987 դիտում
13:04 23-05-2021
Փոթորիկը իր սև գործն է արել Արարատի մարզի Հայանիստ գյուղում. գյուղապետն էլ տնետուն ընկած վնասներն է հաշվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը իր սև գործն է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին ու փոթորիկը գյուղում վնասել են մի քանի էլեկտրասյուներ, կոտրել , ավերել տանիքներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էնքան կարճ տևեց փոթորիկը, բայց այդ կարճ ժամանակում իր ավերածություններն արեց: Շիվար կանգնել ենք, չգիտեք էլ՝ ում դիմենք մեզ օգնելու համար: Առաջին պահից գյուղապետ Բալաբեկ Սարգսյանը մեր բորոլիս կողքին է եղել, բայց դե գաղտնիք չի, որ գյուղապետարանը այդքան ֆինանս չունի, որ օգնի:
Գիտենք, որ արդեն դիմել է Արարատի մարզպետարան, ովքեր էլ, հավանաբար, կդիմեն կառավարութուն, բայց դե կառավարությունը մեր դարդին դարման կլինի՝ չգիտենք:
Փաթորկի հետևանքով գյուղում նաև հոսանքները անջատվեց, բայց գյուղապետը էդ հարցում նույնպես օպերատիվ էր, ափալ-թափալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութանը տեղեկացրեց իրավիճակի մասին, ովքեր էլ, լավ էր, շուտ եկան ու հոսանքի հարցը լուծեցին:
Նորից ենք նշում՝ ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ միայնակ չի թողնի: Հակառակ դեպքում՝ մեզ տարիներ են պետք, որ էս աղետից հետո կարողանանք մեր մեջքը դզենք»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26975 դիտում
18:57 05-05-2021
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բնակվող 86-ամյա տատիկը խնդրանքով դիմում է Արարատի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ