211652_close_icon
views-count46630 դիտում article-date 21:20 15-02-2025

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Հայանիստ գյուղում «Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ավագյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում՝ այն լիցքավորելուց հետո, ինչի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել, որն ինքնուրույն մարվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 1-ամյա երեխա է, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Ծերեթյանը և կրտսեր պարեկ Սամվել Կարապետյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի պետ Սամվել Ասրյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և քննիչ Լիլիթ Առուշանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր