Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես փոխել է իր շտաբ-բնակարանի հասցեն
Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես փոխել է իր շտաբ - բնակարանի փոստային հասցեն:
Կազմակերպությունն այժմ գտնվում է 1007 Լոզան, Օլիմպիական տուն / International Olympic Committee, Maison Olympique, 1007 Lausanne, Switzerland / հասցեում:
1968 թվականից ՄՕԿ- ի անձնակազմը աշխատում էր Շատո Դե Վիդի փողոցում տեղակայված շտաբում, որը դարձել է նոր համալիրի մի մասը: Այնտեղ շարունակում են գործել նիստերի դահլիճները և գրասենյակային տարածքները:
Նոր շտաբ – բնակարանը բացվել է 2019թ. հունիսի 23 –ին: Արարողությունը նշանավորել է ՄՕԿ-ի հիմնադրման 125-ամյակը /կազմակերպությունը 1894թ. հունիսի 23 -ին հիմնադրել է ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենը /:
-Օլիմպիական տունը մեր միասնության արտահայտությունն է: Ուրախ եմ, որ այժմ դա արտացոլված է փոստային հասցեում: Շնորհակալություն Լոզանի իշխանություններին դրա համար,- ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը:
Կառույցի համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են շտաբի տարածքում:
Շտաբ բնակարանը 1915 թվականից գտնվում է Ժնևյան լճի ափին: Կուբերտենը Լոզանը ընտրել է ոչ միայն այն պատճառով, որ քաղաքը իդեալական վայր էր աշխատելու համար, այլև՝ որ առաջին համաշխարհային պատերազմի թեժ պահին այդ քաղաքը կարող էր ապահովություն և կայունություն պահպանել օլիմպիզմի համար: