211652_close_icon
views-count5133 դիտում article-date 19:22 28-02-2018

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի իրավունքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի անդամակցությունը, որը դադարեցվել է դոպինգի սկանդալի պատճառով: ՄՕԿ-ի անդամակցության կասեցման հետևանքով ռուսները Կորեայում օլիմպիական խաղերում մասնակցեցին չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43218929]BBC[/url]-ն: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի անդամակցությունը դեռևս դադարեցված է: Սա նշանակում է, որ առաջիկա պարալիմպիկ խաղերում ռուս մարզիկները կմրցեն չեզոք դրոշի ներքո: Պարալիմպիկ կոմիտեի անդամության վերականգնման հարցը չի քննարկվի մրցույթի ավարտից ոչ շուտ: Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերին ՄՕԿ-ը զրկեց ՌԴ Օլիմպիական կոմիտեին անդմակցությունից և արգելեց ՌԴ հավաքականի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Արդյունքում խթանիչներ չօգտագործող ՌԴ մարզիկները ստիպված եղան հանդես գալ չեզոք դրոշի ներքո:

Նմանատիպ նյութեր