211652_close_icon
views-count1690 դիտում article-date 17:32 21-05-2021

ՀԱԿ–ն ընդդիմությանը մեղադրում է Ադրբեջանի ծրագրերին նպաստելու մեջ

Armeniasputnik.am-ը գրում է. Քաղաքական ընդդիմադիր ուժի համոզմամբ` այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ գործող իշխանության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող քաղաքական ուժերին մեղադրում է Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը նպաստելու մեջ։
«Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը` փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի քանի որ բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով»,– նշում է ՀԱԿ–ը։

Քաղաքական ընդդիմադիր ուժի համոզմամբ` այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր