211652_close_icon
views-count8606 դիտում article-date 18:28 20-05-2021

«Կանգնեցրե՛ք դրան». Ռաֆայել Հովհաննիսյանը դիմում է ՀՀ ուժային կառույցներին

«Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ ուժային և դիվանագիտական կառույցներին կոչ անելով պաշտպանել պետականությունը և ժողովրդի շահերը:

«ՀՀ Զինված ուժեր, ԱԱԾ, ԱԳՆ և այլ պետական կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ։

Բոլոր կարմիր գծերն անցած են։ Դուք պարտավոր եք պաշտպանել պետականությունը և ժողովրդի այլ ոչ թե թշնամու շահերը։

Կանգնեցրե՛ք դրան։

Նիկոլից հետո կյանք է լինելու և դուք այդ կյանքում տեղ չեք ունենա, եթե հիմա չփրկեք երկիրը ազգակործան պատուհասից», - գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր