14271 դիտում
13:58 29-12-2020
Անդրանիկ Քոչարյան, հիմա ե՛ս եմ քեզ հրավիրում բանավեճի՝ քո իսկ ներկայությամբ ապացուցելու, որ դու միայն թիկունքից հարվածել ես բանակին ու ուժային կառույցներին.Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսքան լպրծուն, սրիկա և տակա՞նք...
Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհանյանին միջնորդով ու հոխորտանքով հրավիրում է Պետրոսի մոտ բանավեճի, նախապես իմանալով, որ մերժվելու է։
Ճիշտ ի՛նքն է՝ ուտող-ուրացող, երեսպաշտ, անբովանդակ, Գյումրիից ժամանակին իր հետ բերած ճշգրիտ մականվամբ...
Լսի՛ր, Անդրանիկ Քոչարյան, հիմա ե՛ս եմ քեզ առանց միջնորդի հրավիրում Պետրոսի մոտ բանավեճի՝ քո իսկ ներկայությամբ ապացուցելու, որ այս ընթաքում, կարգավիճակդ օգտագործելով, դու միայն թիկունքից հարվածել ես բանակին ու ուժային կառույցներին, որ դու և քո տեսակը դահիճին թիկունք կանգնելով՝ գլխատեցիք Արցախն ու հինգ հազարից ավելի զինվորների, տաս հազարից ավելի զինվորների խեղանդամեցիք, ունենք հարյուրից ավելի գերիններ, որ ամեն գնով իշխանության մնալով միայն ձեր անվտանգության խնդիրն եք լուծում՝ ի հաշիվ պետության անվտանգության, որ...
...Մնացածը հանդիպման ժամանակ, եթե, իհարկե, «կբարեհաճես» ընդունել բանավեճի հրավերս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսքան լպրծուն, սրիկա և տակա՞նք... Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհանյանին միջնորդով ու հոխորտանքով հրավիրում է Պետրոսի...
Posted by Ruben Hakobyan on 2020 թ. դեկտեմբերի 29, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
2402 դիտում
15:46 02-10-2021
Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության. Անդրանիկ Թեւանյան
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը