1284 դիտում
16:07 20-05-2021
Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը և հանրությանը տրամադրի օբյեկտիվ, ճշգրիտ ինֆորմացիա ու գործի օպերատիվ. Պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով միջազգային բարձաստիճան միջոցառման ժամանաի, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):
Պաշտպանի դիտարկմամբ, երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում, ինֆորմացիոն վաակում է առաջանում, որը հետագայում լցվում է ապատեղեկավությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում է պետության դեմ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջև վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
159879 դիտում
18:57 28-08-2019
Հորդորում ենք լրատվական կայքերին տարածել ճշգրիտ ինֆորմացիա և զերծ մնալ մարդկանց անունները շահարկելով դիտում ապահովելուց
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան