1159 դիտում
10:47 09-02-2023
Ձեր ստերը չեն շեղելու միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին
Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 8-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:

Նմանատիպ նյութեր
10105 դիտում
12:19 19-11-2020
733 մլն դրամ՝ հայտնի ՊՈԱԿ–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու և հանրությանը պառակտելու համար․ 168.am
5526 դիտում
12:18 31-08-2016
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած սադրիչ տեղեկությունների մասին
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
679 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը