«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել
Միքայել Մինասյանը վստահեցնում է, որ Փաշինյանը համաձայնությունը տվել է, բայց դեռ չի ստորագրել փաստաթուղթը։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram–ի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ Facebook–ում: Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են: Սրա մեջ կա նաև գաղտնիացված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայնվել է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել»,– գրել է նա։