Մեդվեդևը Instagram-ում Սոչիի մռայլ եղանակի մասին լուսանկար է հրապարակել (լուսանկար)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է Սոչիի մռայլ եղանակը՝ անձրևային, մառախլապատ: «Կայծակ Սոչիում», -գրել է Մեդվեդևը:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ քաղաքում հորդառատ անձրև է ու նույնիսկ կարկուտ է եկել: